Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա ֆրանսիական դատարանում իրեն կողոպտելու գործով, այս մասին հայտարարել է նրա փաստաբան Մայքլ Ռոդսը։
Դատավարությունը նախատեսված է ապրիլի 28-ին, ամբաստանյալի աթոռին են վեց անձինք, ովքեր մեղադրվում են 2016 թվականի հոկտեմբերին Քարդաշյանին պատկանող թանկարժեք զարդերի գողության մեջ։
Ըստ ֆրանսիական իրավապահների՝ մի խումբ դիմակավորված տղամարդիկ Քարդաշյանի փարիզյան կեցավայրից միլիոնավոր դոլարների արժողությամբ զարդեր, այդ թվում՝ ադամանդե մատանի էին տարել:
Reuters-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք մուտք էին գործել Փարիզի հյուրանոցում հեռուստաաստղի զբաղեցրած շքեղ հարկաբաժինը, կապկպել նրան լոգարանում և տարել ոսկեղենը: