Հյուսիսկորեական նորագույն ռազմանավը խորտակվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ունի ներկայությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ երկրի ղեկավարը Չխոնջին նավահանգստային քաղաք էր ժամանել հատուկ ռազմանավի՝ շահագործման հանձնելու արարողությանը ներկա լինելու համար։
«Տեղի ունեցածը հանցագործություն է, որի գլխավոր պատճառն անպատասխանատվությունն է։ Տեղի ունեցած միջադեպը վարկաբեկում է պետության վարկն ու արժանապատվությունը», - վթարից անմիջապես հետո հայտարարել է Կիմ Չոն Ունը՝ պահանջելով վթարված նավը վերականգնել մինչև հունիս։