Կիևը պնդում է, թե Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառված եվրոպական ապրանքներ է ստանում Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով։
«Կրեմլը տարանցման կեղծ սխեմա է կիրառում, որը թույլ է տալիս արևմտյան արտադրության էլեկտրոնային դետալներ ներմուծել», որոնք հետագայում կիրառվում ենք ռուսական զենք-զինամթերքի արտադրության մեջ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ուկրաինացի պաշտոնյան փաստեր չի ներկայացրել, բայց պնդել է, որ «աշխարհում ժողովրդավարության ամրապնդման համար ժամանակը գնալով նվազում է․ անհրաժեշտ է գործել հենց հիմա»։