Պաշտոնական Կիևը չի բացառում Կատարի կամ մեկ այլ երրորդ պետության միջնորդությամբ Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, որով կբացառվեն փոխադարձ հարվածները երկու երկրների էներգետիկ ենթակառույցներին։ Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Եթե որևէ երկիր, այդ թվում՝ Կատարը, պատրաստ է այս հարցի շուրջ առանձին-առանձին համաձայնության գալ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հետ, ապա մենք դեմ չենք։ Եթե նման պայմանավորվածություններ լինեն, Ուկրաինան պատրաստ է դրանք դիտարկել», -նշել է Երմակը։