Մատչելիության հղումներ

Կիևը ներողություն է խնդրել Էստոնիայից

Ուկրաինան ներողություն է խնդրել պաշտոնական Տալլինից՝ այսօր Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Այսօր տեղական լրատվամիջոցների հետ զրույցում այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրը։

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի բալթյան առաքելության կազմում գործող ռումինական կործանիչներից մեկը այսօր կեսօրին խոցել է Էստոնիայի օդային տարածք ներխուժած ուկրաինական հարվածային դրոնը։

«Էստոնիան որևէ մեկին, բացի իր դաշնակիցներից, չի թույլատրում օգտագործել իր օդային տարածքը։ Բացի այդ, ուկրաինացիները մեզ նման խնդրանքով ևս չէին դիմել։ Ուկրաինան ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, դրա հետ մեկտեղ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է խոցել այդ դրոնը»,- հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարարը։

Վերջին ամիսներին պաշտոնական Մոսկվան պարբերաբար պնդում էր, որ բալթյան պետությունները թույլատրում են Կիևին օգտագործել իրենց օդային տարածքը Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններին հարվածներ հասցնելու նպատակով։

XS
SM
MD
LG