Մատչելիության հղումներ

Կիևը մեծացնում է գազի ներկրումը Եվրոպայից


Ուկրաինան նպատակ ունի մոտ 30 տոկոսով ավելացնել գազի ներկրումը Եվրոպայից։

Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Նրա խոսքով՝ այդ անհրաժեշտությունը ծագել է երկրի էներգետիկ օբյեկտներին հասցված վերջին հարվածների պատճառով։ Դրանցից ամենահուժկուն հոկտեմբերի 3-ին էր, ինչի հետևանքով տուժել էր Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մի զգալի մասը։

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են առաջիկա ամիսներին շուրջ 4 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր գազ ներկրել Եվրոպայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG