Ուկրաինայի իշխանությունները հայտնում են անցած գիշեր ռուսական դրոնների հարվածների հետևանքով մեկ զոհի, վիրավորների մասին:
Խարկովի նահանգապետ Օլեգ Սինիգուբովը Telegram-ում տեղեկացրել է 71-ամյա տղամարդու զոհվելու մասին: Պաշտոնյայի խոսքով 5 անձ է վիրավորվել, այդ թվում՝11-ամյա աղջիկ։
Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախում է հայտնվել նաև Դնեպրոպետրովսկի մարզը, հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել մի շարք քաղաքացիկան ենթակառուցվածքներում, հայտնել է մարզպետ Վլադիսլավ Գայվանենկոն։ Ըստ պաշտոնյայի՝ տուժածներ չկան։
Հաղորդվում է նաև երկաթուղիներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Չեռնիգովի երկաթուղային տրանսֆորմատորն է թիրախավորվել, Սումիում էլ ռելսեր են վնասվել։