Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը երրորդ գիշերը շարունակ ենթարկվել է ռուսական անօդաչուների զանգվածային հարձակման:
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ օդային տագնապը տևել է վեց ժամ։
Հարձակման հետևանքով տուժել է Դնեպրյան շրջանը․ բնակելի շենքերից մեկում կոտրվել են պատուհանները։
Հարվածներ են եղել նաև Խարկովի ուղղությամբ, այնտեղ լսվել է ավելի քան 10 պայթյուն։ Հարվածի հետևանքների մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։
Զապորոժիեի շրջանի Յուրկովկա գյուղում երկու մարդ է վիրավորվել։ Խմելնիցկիի շրջանում վնասվել են մասնավոր տներ և ձեռնարկություններ, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Սումիի իշխանությունները մայիսի 24-ի երեկոյան էին հայտնել հրետակոծության և շարունակվող տարհանման մասին: