Մատչելիության հղումներ

Կիևում Ադրբեջանի դեսպանատունը «տուժել է ուկրաինական ՀՕՊ համակարգի գործողություններից». ՌԴ ԱԳՆ


Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմը պարզաբանումներ է ներկայացրել Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության հետ օրերս տեղի ունեցած միջադեպի առթիվ։

«Ռուսաստանի պատկան մարմինները մանրակրկիտ կերպով ուսումնասիրել են ադրբեջանական կողմի նոյեմբերի 14-ի դիմումը։ Այն վերաբերում էր Կիևում այդ երկրի դեսպանատան համալիրի կրած վնասներին»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերի համալիրը, ամենայն հավանականությամբ, տուժել է ուկրաինական ՀՕՊ համակարգի ոչ ճշգրիտ գործողությունների հետևանքով՝ ենթադրաբար Patriot տեսակի հրթիռի անկման հետևանքով»,- պնդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը նաև հայտարարում է, որ պնդումները, թե Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հասցված հրթիռային հարվածները նպատակաուղղված բնույթ ունեին, իրականությանը չեն համապատասխանում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG