Մատչելիության հղումներ

Կիևն ու Բաքուն կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Կիևն ու Բաքուն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ հանդիպումից հետո։

Ուկրաինացի դեսպանը Х-ում հրապարակած գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Ալիևի վարչակազմի կողմից իր երկրին ցուցաբերվող աջակցության համար։

Ռուս - ադրբեջանական լարվածության ֆոնին վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ուժերը ծանր հարվածներ են հասցնում Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ կառույցներին:

Անցած ամիս նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են ռուսական ուժերի «նպատակային հարվածները ադրբեջանական SOCAR պետական ընկերության նավթամբարին, ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազակոմպրեսորային կայանին և ադրբեջանական այլ օբյեկտներին»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG