Ռուսական զորքերը հունվարի լույս 24-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկոլա Կալաշնիկը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։
Նշվում է, որ ԱԹՍ բեկորներն ընկել են առանձնատներից մեկի վրա, հրդեհ է բռնկվել, փրկարարները տանը մեկ դի են հայտնաբերել։ Մեկ այլ քաղաքում 10 հարկանի բնակելի շենքին հարվածի հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Հրդեհը մարվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ Ռուսաստանի երկնքում 121 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
20 ԱԹՍ խոցվել է Ռյազանի շրջանում։ ԱԹՍ մի քանի բեկորներ ընկել են առանձնատներից մեկի վրա, հրդեհ է բռնկվել, զոհեր և վիրավորներ չկան։ Նաև նշում է, որ ԱԹՍ բեկորներից տարածքում գործարան է վնասվել։
Astra-ն գրում է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ռյազանի նավթավերամշակման գործարանում։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել մոտակա ՋԷԿ-ը։