Մատչելիության հղումներ

Կհրապարակվե՞ն բանակցային փաստաթղթերը. Արման Եղոյանի արձագանքը Տեր-Պետրոսյանի առաջարկին


Օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պոտրոսյանն արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին, Փաշինյանին առաջարկել է հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

«Ազատությունն» այս մասին զրուցել է Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչո՞ւ չեք հրապարակում բոլոր փաստաթղթերը ինչպես պահանջում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան:

Եղոյան. - Բոլորն են ասել, Լավրովն էլ է ասել, Լավրովի պլանի մասին, ո՞վ կարող է ավելի ճիշտ խոսել, քան հենց պարոն Լավրովը, ինքն էլ է, չէ՞, դա ասել: Այսինքն՝ լավ, առաջին նախագահի համար եթե Նիկոլ Փաշինյանի ասածը հիմք չի, Լավրովի ասածն էլ հիմք չի՞:

«Ազատություն». - Դրանք, այնուամենայնիվ, ըստ քաղաքական գործիչների մեկնաբանությունների են մատուցվում, բացեք արդեն գաղտնազերծեք այդ փաստաթղթերը, մարդիկ կարդան համոզվեն՝ ով է ճիշտ ասում:

Եղոյան. - Դա էլ միգուցե և բացառված չի, չգիտեմ դրա ընթացակարգը որն է, որովհետև դրանք ամեն դեպքում ներպետական փաստաթղթեր չեն, այսինքն, միջազգային ենթադրում եմ՝ ինչ-որ կանոնակարգումներ կան դրանց համար, բայց բովանդակության մեծ մասը մարդկանց հայտնի է, և ես կարող եմ ասել, որ որևէ անակնկալ ընկնող չի լինի, եթե անակնկալ լինելու լինել կողմերից մեկնումեկը դա կասեր:

«Ազատություն». - Այն տարբերակը, որը Փաշինյանը ժառանգեց....

Եղայան. - Լավրովի պլանն էր:

«Ազատություն». - Լաչինն ու Քելբաջարը չէին հանձնվի այնքան, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չորոշվեր. դա նշանակում է՝ Ադրբեջանի կազմո՞ւմ:

Եղոյան. - Այդ պահին, ոչ, իհարկե, բայց ի՞նչ տեղի կունենա դրանից հետո, որո՞նք էին այն մեխանիզմները, որոնք թույլ էին տալու Լաչինը և Քելբաջարը պահել, հայկակա՞ն բանակը, Արցախի՞ պաշտպանության բանակը, Պաշտպանության բանակին դեմ, եթե պատերազմ սկսվեց, կա՞ր մեխանիզմ, դա կանխելու, կա՞ր մեխանիզմ, դա թույլ չտալու: Թղթի մեջ գրված է եղել, որ կարգավիճակի հարցը թողնվում էր անորոշ ապագային, ի՞նչ է նշանակում անորոշ ապագային, ըստ էության, նշանակում էր, թողնվում էր երբեքին, որովհետև էնտեղ ասվում էր, որ հանրաքվեն պիտի կայանա կողմերի համաձայնությամբ. այսինքն, Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ, հանրաքվեի կարգավորումները պիտի համաձայնեցվեին կողմերի միջև՝ ե՞րբ է տեղի ունենում, ի՞նչ հարց է դրվում հանրաքվեի, ո՞վ է մասնակցում հանրաքվեի, ինչպե՞ս են մասնակցում հանրաքվեին: Դիցուք, եթե խոսում ենք Լեռնային Ղարաբաղում բնակված ադրբեջանցիների մասին, ինչպե՞ս են... վերադառնում են, մասնակցում են, առանց վերադառնալ եմ մասնակցում:

«Ազատություն». - Դա էլ չի նշանակում՝ Արցախն Ադրբեջանի կազմում է:

Եղոյան. - Կրկնում եմ՝ այդ պահին, ոչ, բայց հաշվի առնելով, որ ուժերի բալանսը գնալով փոխվում էր, ռազմական ճանապարհով լուծման ճանապարհով դա կարող էր լինել:

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը, երբ իր սեղանին Լավրովի պլանն էր, ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ստեփանակերտի հրապարակից:

Եղոյան. -Որովհետև վարչապետը ցանկանում է փոխել էդ ընթացքը, չէր ցանկանում թույլ տալ այդ զարգացումը: Հիմա կարող ենք ասել՝ ճիշտ էր անում, սխալ էր անում, ինչքանով է դա հաշվարկված, սա այլ հարց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG