Սյունիքի Խոզնավար և Խնածախ գյուղերում այս գիշեր էլ հանգիստ չի եղել. բնակիչները պատմում են՝ կրակոցները շարունակվել են արդեն իրենց համար սովորական դարձած ժամերին՝ երեկոյան 22-ից մինչ լուսաբաց:
Խոզնավարում, որտեղ նախօրեին արդրբեջանական կրակոցից տներից մեկի պատուհանն էր վնասվել և գնդակը միայն պատահականության բերումով բնակիչներին չէր վնասել, ամբողջ գիշեր անկանոն կրակոցներ են լսել։
Նախորդ գիշերը տեղի ունեցած սահմանային միջադեպերի վերաբերյալ ոչ հայկական ոչ էլ ադրբեջանական կողմը հայտարարություն չի տարածել:
Թեև Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունները Խոզնավարում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին էին, բնակիչները պատմում են, որ հարևան Խնածախում գիշերներն է՛լ ավելի լարված են անցնում, այնտեղ էլի ավելի հաճախ են կրակոցներ լսում:
Խնածախում օրերն են հաշվում՝ կրակոցների ներքո են լուսացնում արդեն 1 ամիս և 4 օր։
«Ժողովուրդն իրանց հողամասերը չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են», - պատմում է բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ քիչ անց