Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի նավթավերամշակման գործարանի տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս պահին տեղում իրավապահները, փրկարարներն են աշխատում, հրդեհաշիջման աշխատանքներ են իրականցվում։ Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության երեք բրիգադ։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, հրդեհի հավանական պատճառները չեն նշվում։