«Խոսելով առաջիկա ընտրություններում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու մասին՝ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակում էր»,- Sky News Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Կրեմլի ղեկավարը «լավ հումորի զգացում ունի»։
Ռուսաստանի նախագահը Հարիսին աջակցելու մասին հայտարարել էր այս ամսվա սկզբին՝ նշելով, թե նա «վարակիչ ծիծաղ ունի»։
«Իրականում մենք երկարաժամկետ կտրվածքով այս քարոզարշավի և հաջորդ մյուս քարոզարշավների միջև մեծ տարբերություն չենք տեսնում։ Միացյալ Նահանգները կառավարում է տխրահռչակ «խորքային պետությունը»,- հայտարարել է Լավրովը։