Մատչելիության հղումներ

Խորվաթիայում վերականգնվում է պարտադիր զորակոչը


Խորվաթիայի խորհրդարանը քվեարկել է զորակոչի վերականգնման օգտին: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝
Պաշտպանության մասին օրենքում համապատասխան փոփոխության օգտին քվեարկել են 151 անդամից 84-ը։

Ծառայությունը կտևի երկու ամիս և կներառի նախնական զինվորական պատրաստություն։ Զորակոչիկները կստանան ամսական 1100 եվրո։ Կանայք ազատված են զորակոչից։

Մինչև տարեվերջ իշխանությունները կսկսեն 2007 թվականին ծնված տղամարդկանց զորակոչել նախնական բժշկական զննումների։ Երկրում պարտադիր զինվորական ծառայությունը վերացվել էր 2008 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG