Ազգային ժողովը քննարկում է իշխող թիմի նախկին անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանիn ու ընդդիամդիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Գլխավոր դատախազն է ներկայացնում միջնորդությունը:
Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մանկապարտեզների ու դպրոցների տարածքները ապօրինի օտարելու համար:
Աղազարյանը պնդում է, թե ինքն անօրինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցը դեռ Նիկոլ Փաշինյանի օրակարգում է: Մարգարյանն էլ «այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագ» է համարում։
Եթե խորհրդարանը կողմ քվերակի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, ապա երկու պատգամավորների նկատմամբ էլ քրեական հետապնդում կհարուցվի: