Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին


Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին։ Այսօր ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մոտենում է որոշում կատարելու, ընտրելու, փրկության օրը։ Սրանք սովորական ընտրություններ չեն, երբ ընտրողը որոշում է, թե որ քաղաքական ուժն է ավելի մոտ իր աշխարհայացքին։ Սա երկրի փրկության հարց է։

Մենք գործ ունենք գոյաբանական ընտրության հետ, մեր ընտրությունն է կանխորոշելու Վրաստանի երկարաժամկետ ապագան», - հրամանագրի ստորագրումից հետո հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG