Մատչելիության հղումներ

Խարկովում բարձրահարկ շենքին հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42, կա մեկ զոհ


Հրշեջները մարում են հարվածից հետո բռնկված հրդեհը, 15-ը սեպտեբերի, 2024թ․
Հրշեջները մարում են հարվածից հետո բռնկված հրդեհը, 15-ը սեպտեբերի, 2024թ․

Խարկովում կիրակի օրը բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, այդ թվում՝ չորս երեխա, մեկ մարդ զոհվել է, հաղորդել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Ավելի վաղ հաղորդվել էր 30 վիրավորի մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շենքում բռնկված հրդեհի լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, մասնավորապես, որ հրդեհ է բռնկվել շենքի 9-ից 12-րդ հարկերում, կան ավերածություններ, վնասվել են նաև հարակից մի քանի այլ տներ։

Հաղորդվում է, որ Խարկովի վրա կառավարվող ավիառումբեր են նետվել։ Ռուսական կողմը չի մեկնաբանել հարվածը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը երեկ հայտնել են, որ սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են երկրին 2 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 1 կառավարվող Х-59 հրթիռով։ Գործարկվել է նաև 14 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել 1 Х-59 հրթիռ և 10 հարվածային անօդաչու թռչող սարք։

Պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանի իշխանությունները հերքում են Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հարձակումների մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG