Ռուսական հրթիռները կրկին խոցել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, կա առնվազն 5 զոհ, վիրավորվել են 25-ը, ուրբաթ վաղ առավոտյան հայտնել են տեղի իշխանությունները:
Նշվում է, որ հրթիռները հարվածել են հինգ հարկանի բնակելի շենքի, եռահարկ շենքի խանութի և կարի գործարանի։
Տարածաշրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ քաղաքի Նովոբազարսկի թաղամասի վրա հարձակումների ժամանակ օգտագործվել է «կրկնակի հարվածի» տեխնիկան՝ երկրորդ հարվածն իրականացվել է կոնկրետ թիրախի վրա նախնական հարձակումից անմիջապես հետո։
Նա ասել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, կիրառվել են С-300 հրթիռներ։
Սինեգուբովը հայտնել է, որ առնվազն երկու երեխա է վիրավորվել հարձակման հետևանքով։ Չի բացառվում զոհերի թվի աճ։
Խարկովը վերջին շաբաթներին ենթարկվում է ռուսական բազմակի հարձակումներին: