Ըստ «Մեհր» գործակալության, Իսրայելը նոր հարձակումներ է իրականացրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում, գործի են անցել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հաղորդվում է պայթյունների մասին քաղաքի արևմտյան մասում, որտեղ ավելի քան 15 միլիոն մարդ է ապրում։
Թեհրանի այս հատվածը հայտնի է ռազմական օբյեկտներով, չի բացառվում, որ հարվածների թիրախում է տարածքում գտնվող ավիաբազան։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է հեռուստաուղերձով դիմել ժողովրդին։