Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին, այսօր հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իրանի գրեթե 37 տարվա առաջնորդին հրաժեշտ կտան նրա հայրենի քաղաքում՝ հյուսիսարևելյան սուրբ Մաշհադում նախատեսված սգո արարողությամբ, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մարտին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր։
Մինչ այդ՝ հուլիսի 4-ից Թեհրանում եռօրյա հիշատակի արարողություններ կանցկացվեն, ևս մեկն էլ տեղի կունենա հուլիսի 7-ին Ղոմում՝ սուրբ քաղաքում։