Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հորդորում է ԱՄՆ-ին չմիջամտել Իրանի՝ ուրանի հարստացման ծրագրին, հայտնում է IRNA գործակալությունը:
Այաթոլլա Խամենեին ընդգծել է միջուկային տեխնոլոգիայի բազմաշերտ նշանակությունը՝ նշելով, որ այն սահմանափակված չէ միայն էներգիայի արտադրությամբ, այլ նաև հանդիսանում է բազմաթիվ գիտական ճյուղերի հիմք։
Նա ընդգծել է, որ ուրանի հարստացումը մնում է Իրանի միջուկային ծրագրի առանցքը, որը մշտապես գտնվում է թշնամիների ուշադրության կենտրոնում։
Իրանի գերագույն առաջնորդը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը՝ պնդելով, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը Իրանի միջուկային զարգացման խոչընդոտումն է և երկրի կախվածություն ստեղծելը օտար ուժերից։ Այաթոլլա Խամենեին կտրականապես մերժել է նման ճնշողական մեթոդները՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը անկարող է կասեցնել Իրանի միջուկային առաջընթացը։
Իրանն ու ԱՄՆ-ն մայիսին բանակցությունների հինգ փուլն են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացան անցած ամիսներին՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։