Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է՝ Ամերիկայի հետ բանակցությունները «խելացի, իմաստուն, պատվաբեր չեն»: Այաթոլլահ Ալի Խամենեին հավելել է՝ «նման կառավարության հետ որևէ բանակցություն չպետք է լինի», միաժամանակ ձեռնպահ է մնացել ուղիղ հանձնարարել պաշտոնյաներին հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից։
ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ և հետո իրանցի պաշտոնյաները ակնարկում էին, որ սպասում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Թրամփի ուղերձին։
Սպիտակ տան ղեկավարն անցած օրերին, իր հերթին, ստորագրելով «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում» վերականգնելու մասին իր հրամանագիրը, միաժամանակ չի բացառել Իրանի հետ համագործակցությունը։
«Ես պատրաստվում եմ ստորագրել սա, բայց հուսով եմ, որ ստիպված չենք լինի շատ հաճախ կիրառել », - Օվալաձև սենյակում հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, - «տեսնենք կկարողանանք Իրանի հետ գործարքի շուրջ պայմանավորվել կամ մշակել»։