Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հանդիպել է «Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ- Հայյայի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան խմբավորման երկու այլ ղեկավարների հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ թեհրանյան հանդիպման վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվել լուսանկարից բացի։
«Դուք հաղթեցիք սիոնիստական ռեժիմին և փաստացի նաև Ամերիկային և Աստծո բարեհաճությամբ թույլ չտվեցիք, որ նրանք հասնեն իրենց նպատակներից որևէ մեկին», - ասել է Խամենեին, ըստ Իրանի պետական հեռուստատեսության տարածած տեսանյութի։
Սա Թեհրանի ու պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչների առաջին հանդիպումն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր։