Մատչելիության հղումներ

Խամենեին հավաստիացրել է՝ «պետության կառավարման գործում խափանումներ չեն լինի»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին իր առաջին արձագանքում, դիմելով երկրի քաղաքացիներին, հորդորել է «չանհանգստանալ», հավաստիացրել, որ «պետության կառավարման գործում խափանումներ չեն լինի»։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի խումբ անդամների ընտանիքների հետ հանդիպմանը Իրանի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ «Ամենակարող Աստված» Ռայիսիին ու մյուս պաշտոնյաներին «կվերադարձնի ազգի գիրկը»։

Ալի Խամենեին կոչ է արել «աղոթել» կործանված ուղղաթիռի ուղևորների առողջության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG