Մատչելիության հղումներ

Կհամագործակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը Սամվել Կարապետյանի շաժման հետ


Արդյո՞ք առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը կհամագործակցի կալանավորված միլարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժման հետ:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն օրերս չէր բացառել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ի պատասխան այդ հայտարարության՝ «Ազատությանը» փոխանցեց հետևյալը. «Մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ և իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու, թալանի վերադարձը թույլ չտալու, Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումները և կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG