Սյունիքի մարզի ամենահարավային քաղաքում՝ Մեղրիում, աշխարհաքաղաքական քննարկումներ են գրեթե բոլոր անկյուններում:
Ադրբեջանի նախագահը տարին սկսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջներով։ Ալիևը անխոչընդոտ, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևան, Հայաստանը պատասխանում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքինշխանության ներքո։
Նախորդ շաբաթ ադրբեջանական ալիքներով հեռարձակված հարցազրույցում Իլհամ Ալիևը, հիշատակելով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն կբացվի»:
Խաղաղություն կլինի՞. պատերազմների և տեղահանության դառը ճանապարհն անցած նռնաձորցի կինը երկնքին է նայում:
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Գետաշենից մազապուրծ փրկված Ջուլիետա Նալբանդյանը ընտանիքով հայ-իրանական սահմանին կպած Նռնաձորում է հաստատվել:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.