Խաղաղության ամերիկյան ծրագիրը «մենք դեռ պաշտոնապես չենք ստացել», այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ քանի դեռ ամերիկացիների հեղինակած ծրագիրը պաշտոնապես չի փոխանցվել ռուսական իշխանություններին, «առարկայական քննարկումներ չեն կարող լինել»։
«Ռուսաստանը շարունակում է մնալ այն քննարկումների հարթակի վրա, որոնք կայացել էին Անքորիջում։ Մենք տեղյակ ենք հնարավոր մոդիֆիկացիաների և հավանության արժանացած ձևակերպումների մասին, որոշ բաների մասին էլ տեղեկանում ենք մամուլից»,- ընդգծել է Պեսկովը։