Մատչելիության հղումներ

Կայուն խաղաղությունը տարածաշրջանում Իրանի ռազմավարական նպատակն է․ Խամենեի խորհրդական


Յահյա Ռահիմ Սաֆավի, արխիվ
Յահյա Ռահիմ Սաֆավի, արխիվ

Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում Իրանի ռազմավարական նպատակն է, երեկ հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։

Ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանում, ոչ իրանցի ուսանողների առաջին կուրսի ավարտական միջոցառման ժամանակ, Սաֆավին, մասնավորապես, շեշտել է․ - «Ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանը և երկրի մի շարք այլ ռազմական բուհեր հպարտ են իրականացնելու երկրի ռազմավարական նպատակները՝ հարևան երկրների դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի միջոցով տարածել անվտանգություն ու կայուն խաղաղություն Պարսից ծոցում, Արևմտյան Ասիայում և Կովկասում»։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

«Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, թե Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել», - օրերս վերահաստատեց Հայաստանում Իրանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG