Կատարի և Եգիպտոսի միջնորդները Գազայում պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ են ներկայացրել, այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինյան աղբյուրները։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը նախատեսում է 5-7 տարի ժամկետով հրադադար, զինյալների կողմից բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի գերիների դիմաց, պատերազմի պաշտոնական ավարտ և Իսրայելի լիակատար դուրսբերում Գազայի հատվածից։
Պատերազմող կողմերը դեռևս չի մեկնաբանել միջնորդների առաջարկը։
BBC-ի տեղեկություններով՝ Գազայի հատվածը վերահսող «Համաս»-ի պատվիրակությունը պատրաստվում է Կահիրե ժամանել՝ խորհրդակցությունների նպատակով։ Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված խմբավորումն անցած օրերին մերժել էր Իսրայելի առաջարկը, որը նախատեսում էր իսլամիստների զինաթափում՝ վեցշաբաթյա զինադադարի դիմաց։
Հրադադարի շուրջ կողմերի վերջին համաձայնությունը խախտվեց շաբաթներ առաջ, երբ Իսրայելը վերսկսեց օդային հարվածները։
Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական օդուժի հարվածների հետեւանքով զոհվել է 22 պաղեստինցի, ևս 45-ը վիրավորվել։