Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջև՝ «հանցագործության մասին» հաղորդում տալու նպատակով:
«Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվում է և շարունակվելու է», - հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պարզաբանելով․ - «Այստեղ ենք գտնվում ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության մասին քրեական վարույթ հարուցելու Նիկոլ Փաշինյանի դեմ»։
Ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ոստիկաններն առգրավեցին կալանավորի հագուստով խրտվիլակը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակն էր:
Ըստ Բագրատ Գալստանյանի՝ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածներ չկան:
Մանրամասներն՝ ավելի ուշ