Մատչելիության հղումներ

Քասախում բողոքի ակցիան շարունակվում է, բնակիչները պարբերաբար փակում-բացում են Երևան-Աշտարակ ճանապարհը


Քասախ գյուղի բնակիչներն այսօր կիրկին բողոքի ակցի են իրականացնում՝ պարբերաբար փակել-բացելով Երևան-Աշտարակ մայրուղին։

Բնակիչները պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի գյուղը Երևանին կապող թիվ 59 երթուղու աշխատանքը։

Նրանք օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Ազատությանը» փոխանցել էին, որ Պռոշյան և Քասախ բնակավայրերը մայրաքաղաքին կապող երևանյան 25 և 59 համարի ավտոբուսները շուտով պետք է փոխարինվեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության միկրոավտոբուսներով, որոնց սակագինն ավելի բարձր է և այդ փոփոխություններից հետո իրենց ֆինանսական բեռը մեծանալու է:

Երեկ կառավարությունում ընդունել են բնակիչներին, լսել նրանց բողոքը։ Հանդիպումից հետո գյուղացիները հայտարարել են, որ 25 համարի երթուղին կպահպանվի՝ ճանապարհի մի փոքր փոփոխությամբ, իսկ 59 համարի երթուղու հարցը չի լուծվել։

Քաղաքացիները մեծ «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով էին գյուղ ու Երևան հասնում՝ 150 դրամ վճարելով, հնարավոր փոփոխությունից հետո միկրոավտոբուսներից կօգտվեն, իսկ դրանով մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG