Մատչելիության հղումներ

«Կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում». Սերժ Սարգսյան


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը:

«Կարևորն այն է, որ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու, տեսնենք», - ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների վերջին օրերին տված հարցազրույցներին, երեկ հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG