Մատչելիության հղումներ

Կարող է մի քանի շաբաթվա ընթացքում վերջ դրվել Ուկրաինայի դեմ պատերազմին․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ կարող է մի քանի շաբաթվա ընթացքում վերջ դրվել Ուկրաինայի դեմ պատերազմին։

Նա նշել է, որ այս կամ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ստորագրելու հանածոների հետ կապված գործարքը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան «շատ մոտ են վերջնական համաձայնության»։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ պատրաստ է հարմար պահի այցելել Մոսկվա, սակայն մայիսի 9-ը կարող է շատ վաղ լինել։

Ավելի վաղ ֆրանսիական Le Point ամսագիրը՝ հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը ներկա կլինի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին, ապա տեղի կունենա Թրամփ-Պուտին հանդիպումը։ ԱՄՆ նախագահն էլ արձագանքել էր, որ չի պատրաստվում մայիսի 9-ին մեկնել Մոսկվա։

Թրամփն ասել է, որ չգիտի, թե երբ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, բայց վաղ թե ուշ դա տեղի կունենա։

Հարցին՝ արդյո՞ք որպես պատերազմի ավարտի գործարքի մաս Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Կտեսնենք, բանակցությունները նոր են սկսվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG