Մատչելիության հղումներ

Ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ցուցարարները, իրավիճակը Կառավարության շենքի մոտ լարվեց


Ոստիկաններն ի նշան բողոքի մեջքով շրջվել են դեպի ցուցարարները, 13-ը հունիսի, 2024թ․
Ոստիկաններն ի նշան բողոքի մեջքով շրջվել են դեպի ցուցարարները, 13-ը հունիսի, 2024թ․

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու առաջնորդները Կառավարության շենքի մոտ են։

«Այս մարդիկ կենսագրություն չունեն, թաքնվում են ոստիկանների թիկունքում: Ես որևէ ձևով պատասխանատվությունից չեմ խուսափում, այս աղետին հասցրած մարդկանց, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ պետք է հեռացնել», - հայտարարեց շարժում առաջնորդող Բագրատ սրբազանը:

Ցույցի մասնակիցները Կառավարության շենքի մոտ, 13-ը հունիսի, 2024թ․
Ցույցի մասնակիցները Կառավարության շենքի մոտ, 13-ը հունիսի, 2024թ․

Դիմելով կառավարության շենքի մուտքերի մոտ պատ կազմած ոստիկաններին՝ Գալստանյանը նշեց․ - «Գլուխներդ կախ պիտի քայլեք, քանի դեռ վախկոտ հայրենադավաճանին եք ծառայում, պետությանը չեք ծառայում»։

Սրբազանի այս հայտարարությունից հետո ոստիկանների մեջքով շրջվեցին դեպի ցուցարարները։

Ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեջքով շրջվել են դեպի ցուցարարները, 13-ը հունիսի, 2024թ․
Ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեջքով շրջվել են դեպի ցուցարարները, 13-ը հունիսի, 2024թ․

Ապա իրավիճակը Կառավարության շենքի մոտ լարվեց, բարձրաստիճան ոստիկանները վեճի բռնվեցին շարժման աջակիցների ու առաջնորդների հետ։

Վիճաբանություն Կառավարության շենքի մոտ՝ ոստիկանների ու շարժման աջակիցների միջև
please wait

No media source currently available

0:00 0:00:17 0:00

Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։

Մինչ ցուցարարները հավաքվում էին Կառավարության շենքի մոտ, Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության կեսգիշերվա տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Նրանք, ըստ ԱՆ-ի, ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ վիրավորում է ստացել 16 ոստիկան։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG