Մատչելիության հղումներ

Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ ուղղեց պարգևավճարներին

ՀՀ կառավարության նիստ, արխիվ
ՀՀ կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում։

Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։

Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ՝ Ազգային ժողովի պատգամավորների հաշվին մուտք էր եղել 3 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստում միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», - վստահեցրեց Փաշինյանը, նաև ասաց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է։


Տե՛ս նաև այստեղ



XS
SM
MD
LG