Միացյալ Նահանգների հետ Ուկրաինային նվիրված բանակցություններում ռուսաստանցի փորձագետների խումբը կղեկավարեն ՌԴ նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ փորձագետների մակարդակով ռուս-ամերիկյան առաջին բանակցությունները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում մարտի 24-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ