Մատչելիության հղումներ

Կամչատկայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ


Կամչատկայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշում է, որ սա ամենամեծ հետցնցումն է Կամչատկայում հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Նախորդ հետցնցումը գրանցվել էր սեպտեմբերի 13-ին։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովը հայտնել է, որ խոշոր երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են շատ ինտենսիվ և երկարատև լինել։ «Մենք շատ լավ դիմացանք ամենավատ հատվածին՝ գլխավոր երկրաշարժին։ Նման հետցնցումները կշարունակվեն որոշ ժամանակ, և հնարավոր է, որ տեղի ունենա ևս մեկ ուժեղ երկրաշարժ։ Գիտեք, ցնցման ինտենսիվությունը Ռիխտերի սանդղակով մոտ 6 մագնիտուդ էր, ինչպես մենք ընդհանուր առմամբ սպասում էինք», - նշել է նա։

Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնել էր, որ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը տարածաշրջանում 1952 թվականից ի վեր ամենաուժեղն է։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG