Մատչելիության հղումներ

Կամբոջան և Թաիլանդը Թրամփի մասնակցությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել


Կամբոջան և Թաիլանդը խաղաղության համաձայնագիր են ստորագրել Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում, հոկտեմբերի 26, 2025թ.
Կամբոջան և Թաիլանդը խաղաղության համաձայնագիր են ստորագրել Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում, հոկտեմբերի 26, 2025թ.

Կամբոջան և Թաիլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ սահմանային հակամարտության ավարտի մասին հռչակագիր են ստորագրել

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվեցին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Թաիլանդը կազատի 18 կամբոջացի ռազմագերիների, իսկ Կամբոջան կսկսի ծանր հրետանու դուրսբերումը սահմանից: Հրադադարին կհետևեն մալայզիացի դիտորդները:

ԱՄՆ նախագահը նշել է, որ սիրում է դադարեցնել պատերազմները։ «Ինձ դուր է գալիս դա անել: Ես դա չէի անվանի հոբբի, քանի որ դա շատ ավելի լուրջ է, քան հոբբին, բայց ես լավ եմ դրանում», - ընդգծել Թրամփը:

ԱՄՆ նախագահը Մալայզիա ժամանելիս օդանավակայանում միացել է իրենց դիմավորող արտիստներին և պարել:

  • Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային բախումները տեղի են ունեցել հուլիսին՝ երկու թաիլանդցի զինվորների զոհվելուց մի քանի օր անց։ Նրանք պայթել էին ականների վրա: Բանգկոկը հայտարարել է, որ ականները տեղադրել էին կամբոջացիները։
  • Հուլիսի 26-ին Թրամփը հայտարարեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ՝ ընդգծելով, որ «երկու կողմերն էլ հանձնառու են անհապաղ հրադադարի և խաղաղության»։
  • Հուլիսի 28-ին Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդները, Մալայզիայի վարչապետի միջնորդությամբ, «անհապաղ և անվերապահ» հրադադարի վերաբերյալ համաձայնության եկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG