Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Պենտագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար։
Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետը պահանջում է չեղարկել Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը։
Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել էր կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի զորքերի թիվը՝ անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար իրականացվող ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին՝ հասցնելով այն 4000 մարդու։ Բացի այդ, Լոս Անջելես է ուղարկվել նաև 700 ծովային հետևակ։ Թրամփի վարչակազմը այս որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցների և շենքերի դեմ սպառնալիքների աճով», գրում է AFP-ն։
ԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա ուղարկեցին Ազգային գվարդիայի և ծովային հետևակի զինծառայողներ զանգվածային անկարգությունների բռնկումից հետո, որոնք առաջացել էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացված ռեյդերի հետևանքով։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։