Մատչելիության հղումներ

Կալաձե․ «Պատժամիջոցների չենթարկված ռուսական ընկերությունները կարող են ազատորեն գործել Վրաստանում»


«Վրաստանի իշխանությունները ողջունում են ցանկացած օտարերկրյա բիզնեսի, այդ թվում՝ ռուսականի մուտքը մեր շուկա», - այսօր հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Վրաստանի դռները բաց են թե՛ զբոսաշրջիկների և թե՛ գործարարների համար։ Ցանկացած մարդ կամ ընկերություն, այդ թվում՝ ռուսական, եթե պատժամիջոցների տակ չէ, կարող է գալ Վրաստան, զբաղվել բիզնեսով, նոր աշխատատեղեր ստեղծել։ Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում», - հայտարարել է Կալաձեն՝ մեկնաբանելով ռուսական «Օզոն» ընկերության մուտքը վրացական շուկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG