Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը երեք ցուցարարի է բերման ենթարկել կառավարության շենքի առջևից


Լուսանկարը՝ News.am-ի տեսանյութից
Լուսանկարը՝ News.am-ի տեսանյութից

Կառավարության շենքի առջևից ոստիկանությունը երեք ցուցարարի է բերման ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, «Ազատությանը» հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ոստիկանություն տարված քաղաքացիները գործադիրի շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակում: Բերման ենթարկվածների թվում է ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Չախալյանը: Նախքան բերման ենթարկելը ոտիկանների ու ցուցարարների միջև քաշքշոց եղավ:

Ոստիկանները տարածքում ուժեղացված հսկողություն էին իրականացնում, քանի կառավարության շենք պետք է ժամաներ Վրաստանի գործադիրի պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG