Մատչելիության հղումներ

Ջոն Քոուլ. Գուցե մի քանի ամսից Բելառուսն ազատ արձակի մնացյալ քաղբանտարկյալներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ջոն Քոուլը հայտարարել է, որ Բելառուսում մնացած մոտ 1000 քաղբանտարկյալներ առաջիկա ամիսներին կարող են ազատ արձակվել, հույս հայտնելով՝ մեկ մեծ խմբով:

«Կարծում եմ՝ ավելի քան հնարավոր է, որ մենք կարողանանք դա անել, կարծում եմ՝ դա հավանական է... Մենք ճիշտ ուղու վրա ենք, առաջընթացը կա»,- Reuters-ին ասել է Թրամփի բանագնացը։

Երկօրյա բանակցություններից հետո՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին, ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային:

Հաղորդվում է, որ սա տեղի է ունեցել Բելառուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG