Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հոուիթը 2025 թվականի Նոբելյան տնտեսագիտության մրցանակի դափնեկիրներ՝ «նորարարությունների վրա հիմնված տնտեսական աճի բացատրության» համար։
«Նրանց աշխատանքը ցույց է տալիս շարունակական աճի սպառնալիքներն ու դրանց հակազդելու միջոցները», -հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
«Ջոել Մոկիրը օգտագործել է պատմական դիտարկումներ՝ տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված կայուն աճի համար անհրաժեշտ գործոնները բացահայտելու համար», - նշել է Նոբելյան կոմիտեի անդամ Ջոն Հասլերը շարունակելով․
«Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հոուիտը ստեղծել են ստեղծագործական ոչնչացման մաթեմատիկական մոդել, որը անվերջ գործընթաց է, որի ընթացքում նոր և ավելի լավ արտադրանքները փոխարինում են հնին»։
Մոկիրը ԱՄՆ Էվանստոնում գտնվող Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր է, Ագիոնը Փարիզի College de France-ի և INSEAD-ի պրոֆեսոր է, դասավանդում է նաև Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում։ Հոուիտը՝ ԱՄՆ Փրովիդենսի Բրաունի համալսարանի պրոֆեսոր։
Անցյալ տարի հեղինակավոր այդ մրցանակը շնորվել է ամերիկաբնակ գիտնականներ Սայմոն Ջոնսոնին, Ջեյմս Ռոբինսոնին և հայազգի Տարոն Աջեմօղլուին՝ գաղութացման և պետական ինստիտուտների ստեղծման միջև եղած կապը ուսումնասիրելու, մի շարք երկրներում տասնամյակներով շարունակվող աղքատության պատճառները վերհանելու համար