ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա կայցելի ուրբաթ օրը, Reuters-ին հայտնել են գերմանական կառավարության աղբյուրները։ Բայդենի անցած շաբաթվա այցը չեղյալ էր համարվել ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի պատճառով։
Բայդենի այցը չի լինելու պաշտոնական, պետական։
Բանակցությունները կանդրադառնան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմներին։
- Բայդենը պետք է մեկներ Գերմանիա` մասնակցելու «Ռամշտայն»-ի գագաթնաժողովին։ Անկալվում էր, որ հենց նա էլ կգլխավորի շաբաթ օրը նախատեսված գագաթնաժողովը, որի օրակարգում Ուկրաինային անսասան աջակցության հարցն է։
- Սա կլինի Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։
- Գերմանիայում նախատեսված էր նաև Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Իսկ հոկտեմբերի 13-ից 15-ը ԱՄՆ նախագահը նախատեսում էր այցելել Անգոլա՝ բանակցություններ վարելու իր գործընկեր Ժոաո Լոուրենսոյի հետ։