Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավար Դեյվիդ Լամմի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին Հայաստանի Սահմանադրությունից է դժգոհել։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խաղաղ գործընթացը և նշել, որ չնայած խաղաղության համաձայնագրում և սահմանազատման զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությունում պահպանող տարածքային պահանջները հանդիսանում են այս գործընթացի հիմնական խոչընդոտը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Բաքուն պարբերաբար խոսում է խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուց՝ պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրությունում և իրավական փաստաթղթերում դեռ ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններ կան»: Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։