Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման


Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Պատերազմում ծանր վիրավորված Հարությունյանը մեղքը չի ընդունում, արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գեներալ-լեյտենանտը կազատազրկվի, այժմ նրան արգելված է լքել Հայաստանը, ինչպես նաև կասեցված է նրա պաշտոնավարումը Պաշտպանության նախարարությունում:

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման. հաղորդում է «Ազատության» թղթակիցը Գորիսից
please wait

No media source currently available

0:00 0:01:00 0:00

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահները պնդում են՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, երբ փորձել են ճշտել, թե առջևից եկողները հայերն են, թե ադրբեջանցիները:

Գեներալ-լեյտենանտի պաշտպան Արսեն Սարդարյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ «կան մեղավորներ, բայց Հարությունյանը նրանց ցանկում չէ»:

«Ունենք մի իրավիճակ, որ անձը, որ ստանձնել է ՊԲ հրամանատարի պատասխանատվությունն ու բեռը, դրա համար է պատասխան տալիս», - ասել էր պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG