Մատչելիության հղումներ

Իսրայելը պահանջում է ապառազմականացնել Սիրիայի հարավը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նրա խոսքով, սակայն, դրանից առաջ Սիրիան պետք է մի շարք պատասխան քայլերի դիմի, մասնավորաբար Իսրայելի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման տեսքով։

«Իսրայելի հյուսիսային սահմանի պաշտպանությունը և դրա մերձակայքում ահաբեկիչների բազաների ստեղծումը բացառելը մեր առաջնահերթությունն է։ Մենք ակնկալում ենք, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի, որը կտարածվի Դամասկոսից մինչև Հերմոն լեռան գագաթը»,-հայտարարել է Նեթանյահուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG