Իսրայելը ձերբակալել է երկրի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ երկու անչափահասների, Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կասկածյալներն Իսրայել են գաղթել Ադրբեջանից։
Նախաքննության տվյալներով, նրանց խնդիրն է եղել տեղեկատվություն հավաքագրել Իսրայելի Պաշտպանության բանակի ու էներգետիկ ենթակառուցվածքների մասին, նկարահանել ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Գոլանիի ռազմակայանը, որը վերջերս էր հարձակման ենթարկվել։
Քննությունն ընթացել է ավելի քան երկու տարի, ըստ իրավապահների, մեղադրյալներն Իրանի հետախուզական կառույցների հրահանգով մոտ 600 խնդիր են իրականացրել՝ ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, հաճախ՝ կրիպտոարժույթով։